
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են հետևյալ հիմնական մասնագիտական կրթական ծրագրերը.
1. նախնական մասնագիտական (արհեստագործական),
2. միջին մասնագիտական,
3. բարձրագույն մասնագիտական,
4. հետբուհական մասնագիտական:
Մասնագիտական կրթական ծրագրերը սահմանում են որոշակի մակարդակի և ուղղվածության կրթության բովանդակությունը, անհրաժեշտ գիտելիքների, կարողությունների և հմտությունների ծավալը և նպատակաուղղված են կրթության հանրակրթական և մասնագիտական մակարդակների հաջորդականության ապահովման միջոցով համապատասխան որակավորված մասնագետների պատրաստմանը, նրանց ներկայացվող կարողությունների և հմտությունների ձևավորմանը, ինչպես նաև գիտելիքների ծավալի ընդլայնմանն ու որակավորման բարձրացմանը:
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության նպատակը նախնական մասնագիտական (արհեստագործական) որակավորմամբ մասնագետներ պատրաստելն է: («Կրթության մասին» ՀՀ օրենք, Երևան, 1999)
Միջին մասնագիտական կրթության նպատակը առնվազն հիմնական ընդհանուր կրթության հիքի վրա նիջին մասնագիտական որակավորմամբ մասնագետներ պատրաստելն է: («Կրթության մասին» ՀՀ օրենք, Երևան, 1999):
Նախնական մասնագիտական կրթության տևողությունը, կախված դիմորդների նախընթաց կրթությունից (հիմնական ընդհանուր կամ միջնակարգ (լրիվ) ընդհանուր) և ընտրած մասնագիտությունից 1-3 տարի է: Այն իրականացվում է ուսումնարաններում և քոլեջներում:
Միջին մասնագիտական կրթությունն իրականացվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ՝ քոլեջներում և ՄՄՈՒՀ:
ՄՄՈՒՀ-ներում ուսուցումն իրագործվում է հիմնական ընդհանուր և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքի վրա՝ ինչպես առկա, այնպես էլ հեռակա ուսուցման ձևերով: Ուսուցման տևողությունը, կախված սովորողների նախընթաց կրթությունից և ընտրած մասնագիտությունից, 1 տարի 10 ամսից մինչև 4 տարի 10 ամիս է:
Այսօր գործում են 80 միջին և 27 նախնական մասնագետական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ, որոնցում սովորում է համապատասխանաբար մոտ 28000 և 6500 ուսանող' հումանիտար, մանկավարժական, առողջապահական, տնտեսագիտական, արվեստի, տեխնիկական, տեխնոլոգիական մասնագիտական ուղղություններով: Շրջանավարտներին շնորհվում է արհեստավորի և մասնագետի որակավորում:
1991 թվականի համեմատությամբ պետական ՄՄՈՒՀ-ների թիվն (68 հաստատություն) աճել է 17.6 տոկոսով, իսկ ուսանողների թիվը նվազել է 31 տոկոսով (1991թվականին եղել է 40600 սովորող): Միջին մասնագիտական կրթության մասնաբաժինը կրթության բյուջեում կազմում է շուրջ 4 տոկոս:
Միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացրած բարեփոխումների արդյունքում հաստատվել է միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների նոր ցանկը, որն ընդգրկում է 257 մասնագիտացիություն՝ 28 մասնագիտական խմբերում:
Մասնագիտական կրթության բովանդակությունը աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարության կողմից 2004թ. հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ռազմավարությունը», որը նախնական մասնագիտական և միջին մասնագիտական (ՆՄՄԿ) կրթության ոլորտում բարեփոխումների իրականացման հիմք հանդասացավ:
ՆՄՄԿ բարեփոխումների իրականացման էական քայլ է «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի ընդունումն Աժ-ի կողմից 2005 թվականին: Օրենքը կարգավորում է ՆՄՄԿ համակարգում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպաիրավական և ֆինանսատնտեսական հիմքերը, իրավաբանական և ֆիզիկական անձաց իրավունքներն ու պարտականությունները: Հիմք ընդունելով ռազմավարության ու օրենքով սահմանված դրույթները' միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ մշակվել և ՀՀ ԿԳ նախարարության կողմից հավանության է արժանացել «Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացման գերակայությունները և 2005-2008թթ. գորոծողությունների պլանը»: Արդյունքում մշակվել և հաստատվել են ՆՄՄԿ ոլորտը կարգավորող ավելի քան 20 նորմատիվ փաստաթղթեր (ՀՀ կառավարության որոշումներ, հայեցակարգեր, ՀՀ վարչապետի որոշումներ, ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամաններ), որոնց հիման վրա հաստատվել են.
2006-2007թթ. գործել է «Աջակցություն Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի ստեղծմանը» ծրագիրը, որի նպատակն էր համապատասխան առաջարկություններ ներկայացնել մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի ստեղծման անհրաժեշտության մասին: 2006 թվականից գործում է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի «Կրթություն ուղղված Հայաստանի ապագային» ծրագիրը, որի հիմնական նպատակն է աջակցել ՆՄՄԿ ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներին: