Ակադեմիական Ճանաչում

Ի՞նչ է ակադեմիական ճանաչումը, ե՞րբ և ո՞վ է այն շնորհում


Ակադեմիական ճանաչումը օտարերկրյա որակավորման ճանաչումն է' ուսումը շարունակելու նպատակով: Ակադեմիական ճանաչման ընթացքում գնահատման մասնագետը փորձում է հիմնավորել արդյո°ք դիմորդը կարող է շարունակել ուսումը իր ընտրած ուղղությամբ և տվյալ կրթական աստիճանում: Օտարերկրյա որակավորումների ակադեմիական ճանաչումը կարող է հայցվել հետևյալ հիմնական դեպքերում'

  • եթե դուք ունեք հայկական որակավորում/դիպլոմ և ցանկանում եք շարունակել ձեր ուսումը այլ երկրում,
  • եթե դուք ունեք օտարերկրյա որակավորում/դիպլոմ և ցանկանում եք շարունակել ձեր ուսումը Հայաստանում,
  • եթե դուք տեղափոխվում եք մի արտասահմանյան երկրից մյուսը հաջորդ փուլում ուսումը շարունակելու նպատակով,
  • եթե դուք վերադառնում եք մայր բուհը ' ավարտելով ուսման մի ժամանակահատված արտասահմանում:


Հիմնականում ակադեմիական ճանաչումը հայցվում է ուսումը շարունակելու նպատակով: Բայց ինչպես վկայում է փորձառությունը որոշ դիմորդներ նախընտրում են ստանալ ակադեմիական ճանաչման տեղեկանքը մինչև աշխատանք փնտրելը այնպիսի մասնագիտություններով, որտեղ չի պահանջվում պաշտոնական ճանաչում (ոչ կանոնակարգավորվող մասնագիտություններ ): Այսպիսի ճանաչումը' մասնագիտական նպատակով օգնում է գործատուին հասկանալու, թե տվյալ օտարերկրյա որակավորումը ինչպես է համադրվում տեղական նմանատիպ որակավորման հետ:
Հայաստանում ակադեմիական ճանաչում ստանալու համար կարողեք դիմել Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն և ներկայացնել պաշտոնական տեղեկանքը այն բուհը, որտեղ դիմել եք ուսումը շարունակելու համար: Վերջնական ճանաչումը կատարվում է այն բուհի կողմից, որտեղ դիմորդը ցանկանում է շարունակել իր ուսումը: Բուհը իր որոշումը կայացնելիս պետք է հաշվի առնի ԱՓՇԱՏԿ-ի խորհուրդը, որը հանդիսանում է միջազգային ԷՆԻԿ/ՆԱՐԻԿ ցանցի հայաստանյան ներկայացուցիչը: ԱՓՇԱՏԿ-ը գնահատելով օտարերկրյա որակավորումը' պատրաստում է տեղեկանք, որը ծառայում է որպես երաշխավորագիր բուհի համար, ինչպես նաև այն կարող է ներկայացվել ապագա գործատուին ոչ կանոնակարգավորվող մասնագիտությունների դեպքում:
Եթե դուք գտնվում եք արտասահմանում, ապա ձեր որակավորման ակադեմիական ճանաչման համար դիմեք այն բուհը, որը ընտրել եք ուսումը շարունակելու համար: Իսկ եթե դուք կարիք ունեք տեղեկատվության կամ օժանդակության ,ապա կարողեք դիմել տվյալ երկրի Ակադեմիական ճանաչման տեղեկատվական կենտրոն' ԷՆԻԿ/ՆԱՐԻԿ ցանցի անդամ կազմակերպությունը ( խորհուրդ է տրվում կարդալ ստորև բերված բացատրությունները ) :
Ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրների մեծամասնությունում օտարերկրյա ճանաչման վերաբերյալ վերջնական որոշումը կայացնում է բուհը, որտեղ դիմորդը պետք է շարունակի ուսումը: Մի շարք եվրոպական երկրներում (ոչ բոլորում ) բուհը իր որոշումը կայացնելուց առաջ ձեր դիպլոմը/վկայականը ուղարկում է իր երկրի Ակադեմիական ճանաչման տեղեկատվական կենտրոնը, խորհուրդ ստանալու նպատակով:
Կան երկրներ որտեղ Ակադեմիական փոխճանաչման տեղեկատվական կենտրոնը անհատ դիպլոմների/որակավորումենրի դեպքեր չի դիտարկում: Այդ դեպքում դուք ձեր հարցերը պետք է լուծեք միայն բուհի հետ:
Տվյալ երկրում ճանաչման գործող հատուկ կանոնակարգերի և ընթացակարգերի , ինչպես նաև երկրում գործող կրթական համակարգի վերաբերյալ տեղեկատվություն և խորհրդատվություն այլ կրթական ծառայությունների մասին կարող եք ստանալ Ակադեմիական ճանաչման տեղեկատվական կենտրոնի կայքից:
Ինչ վերաբերում է Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, նաև Ավստալիայի ակադեմիական ճանաչման տեղեկատվական կենտրոններին, ապա մանրամասները կարող եք գտնել տարբեր աղբյուներից, մասնավորապես'
ԷՆԻԿ/ՆԱՐԻԿմիջազգային տեղեկատվական կայքից,
Միջազգային կազմակերպությունների կայքերից,
Եվրախորհրդի կայքից,
UNESCO-ի կայքից,
Եվրոպական հանձնաժողովի կայքից և այլն:

Ակադեմիական ճանաչման մերժում

Որոշ դեպքերում հնարավոր է դիմորդի դիպլոմի/որակավորման մերժում: Համաձայն Լիսաբոնի ճանաչման մասին կոնվենցիայի հոդված III.5 -ի յուրաքանչյուր դիմորդ , որը ստացել է մերժում իրավունք ունի բողոքարկելու այն:
Այսպիսով, եթե դիմորդը ստացել իր օտարերկրյա որակավորման մերժում և եթե նա մտածում է, որ որոշումը խախտում է միջազգային ճանաչման կամ տվյալ երկրի օրենդրությունը , ապա խորհուրդ է տրվում բողոքարկել որոշումը:

Լիսաբոնի կոնվենցիայի համաձայն յուրաքանչյուր դիմորդ իրավունք ունի ստանալու լրիվ տեղեկատվություն տվյալ երկրում գործող ճանաչման կանոնակարգերի և ընթացակարգերի վերաբերյալ:

Այլընտրանքային կամ մասնակի ճանաչում

Համաձայն Եվրախորհրդի/UNESCO-ի Օտարերկրյա որակավորումների գնահատման ընթացակարգերի և չափանիշների վերաբերյալ հանձնարարականի "այն դեպքերում, երբ դիմորդի պահանջի համաձայն հնարավոր չէ շնորհել ճանաչում, պետք է քննարկել մասնակի կամ այլընտրանքային ճանաչման հնարավորությունը":
Այլընտրանքային ճանաչումը նշանակում է, որ դիմորդի օրտարերկրյա որակավորումը ընդունող երկրում չի կարող ճանաչվել նույն մակարդակով, ինչ հայցվում է, փոխարենը' լիազորված ճանաչման մարմինը կարող է առաջարկել ճանաչում այլ համադրելի որակավորման /աստիճանի մակարդակով: Շատ դեպքերում սա հնարավորություն է տալիս լուծել հարցը և դիմորդը կարող է շարունակել իր կրթությունը այլ մասնագիտությամբ որոշ լրացուցիչ պահանջները բավարարելուց հետո:

Մասնակի ճանաչումը նշանակում է, որ դիմորդի օտարերկրյա որակավորումը ընդունող երկրում չի կարող ճանաչվել լրիվ, և փոխարենը' լիազորված ճանաչման մարմինը կարող է առաջարկել ուսումնառության մի մասի ճանաչում: Եթե սա ընդունելի լուծում է, ապա դիմորդը, լրացնելով ուսումնական ծրագրերի միջև տարբերությունը, կարող է շարունակել ուսումը հաջորդ փուլում իր ընտրած ուղղությամբ:
Այսպիսով, եթե դիմորդի որակավորման լրիվ ճանաչումը արդարացիորեն մերժվում է, ապա նպատակահարմար է լիազորված մարմնի հետ քննարկել մասնակի կամ այլընտրանքային ճանաչման հնարավորությունները: