
2005 թվականի դեկտեմսերի 22-ին ՀՀ կառավարությունը հաստատել է «ՀՀ բարձրագույն կրթության համակարգում կրեդիտային համակարգի ներդրման մասին» որոշումը, որից հետո սկսվել են կոնկրետ քայլեր ձեռնարկվել մեր երկրի բարձրագույն կրթության' կրեդիտային համակարգով կազմակերպման ուղղությամբ: Համաձայն այդ որոշման' հանրապետության 6 բուհերում կիրառվել է կրթափորձ. Երևանի պետական համալսարանում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, Հայաստանի պետական ագրարային համալսարանում, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում և Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում սկսվել է որոշակի գործընթաց:
Կրթափորձի արդյունքներն ամփոփվել են 1 տարի անց' 2006 թվականի դեկտեմբերին: Դրանց հաշվարկմամբ եւ կուտակված փորձի ընդհանրացմամբ, ԿԳՆ-ն ձևավորվել է համապատասխան երաշխավորություններ' կրեդիտային համակարգին սահուն անցում կատարելու նպատակով: Միջբուհական կոնֆերանսի նյութերը հրատարակվել են:
Հաջորդ քայլը 2006թվականի նոյեմբերին, ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ, հաստատված «Բոլոնիայի գործընթացի սկզբունքերի իրագործման ժամանակացույցն» է, որը ողջ համակարգի համար կրեդիտային համակարգին անցման, կրթության որակի ապահովման միասնական պահանջներ է սահմանում' նշելով դրանց կատարման վերջնական ժամկետները: Ճշգրտվել են առաջնահերթ խնդիրները և անելիքները։ Դրանք են.
Այս ուղղությամբ 2007 թվականի հունվարից սեպտեմբեր ամիսներին արդեն իսկ մշակվել են.
ա/ «Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման գործընթացի կրեդիտային համակարգով կազմակերպման օրինակելի կարգը», որը քննարկվել է ՀՀ բուհերում և հաստատվել որպես օրինակելի կարգի նախագիծ և այժմ հրատարակության ընթացքի մեջ է: Դրա գործադրումը կապահովի բոլոր բուհերում կրեդիտային համակարգի ներդրման միասնական գործընթաց, նույն մեթոդների կիրառմամբ,
բ/ պատրաստ է մեթոդական ուղեցույցը, որը շուտով կներկայացվի հրատարակության,
գ/ ՀՀ կառավարության 30 օգոստոսի 2007 թվականի թիվ 1038 որոշմամբ, հաստատվել է բարձրագույն կրթության մասնագիտությունների նոր ցանկը:
Սեպտեմբերին ՀՀ ԿԳ նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով' նոր մասնագիտական չափորոշիչների մշակման համար: Տրվել են հանձնարարականներ բուհերին' մինչև մայիս ամիսը դրանց մշակման և հաստատման ներկայացնելու համար, քանզի 2008 թվականի ընդունելությունը կատարվելու է նոր մասնագիտություններով, իսկ մինչ այդ և՛ չափորոշիչները, և՛ ուսումնական պլանները պետք է հաստատված լինեն,
դ/ գործող մասնագիտությունների ուսումնական պլանները /ԵՊՀ, ԵՏՀ, ՀԱՀ, ԵրԼՀ/ վերակազմվել են մոդուլային սկզբունքով,
ե/ Հաստատվել է ավարտական փաստաթղթի հավելվածի /դիպլոմի ներդիրի/ կառուցվածքը:
ՀՀ բարձրագույն կրթության համակարգում Բոլոնիայի սկզբունքների իրականացման ուղղությամբ, ՀՀ ԿԳ նախարարի հրամանով (2006 թվականի նոյեմբեր), ստեղծվել է հանրապետական հանձնաժողով, ինչպես նաեւ ձևավորվել է հինգ աշխատանքային խումբ՝ բաղկացած նախարարության աշխատակիցներից և բուհերի ներկայացուցիչներից։
Դրանք են՝
Տպագրվել է կոնֆերանսի նյութերի ժողովածուն, որտեղ ընդհանրացվել է կուտակված փորձը, և ներկայացված են երաշխավորություններ' նոր համակարգին սահուն անցում կատարելու նպատակով:
Բարձրագույն կրթության կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգի աշխատանքային խմբի կողմից կատարվել են հետևյալ աշխատանքները.
ՀՀ ԿԳ նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի և Բոլոնիայի սկզբունքների իրագործման ուղղությամբ աշխատանքային խմբերի կողմից հրատարակվել են «Բարձրագույն կրթություն» ժողովածուի 2-4-րդ հատորները, որտեղ ընդգրկվել են Բոլոնիայի գործընթացին առնչվող բազմաթիվ փաստաթղթեր, ինչպես նաև ուսանողության համար նախատեսված տեղեկատվական-մեթոդականուղղեցույցը (1-2 պրակները):
Կատարված աշխատանքների արդյունքում Բոլոնիայի գործընթացին միացած երկրների կրթության նախարարների՝ Լոնդոնում 2007 թվականին կայացած գագաթաժողովում, որտեղ քննարկվել և մոնիտորինգի են ենթարկվել կատարված աշխատանքները, ՀՀ կատարած աշխատանքը գնահատվել է դրական /կանաչ/:
Լիսաբոնում 2007-ի հոկտեմբերին կայացած Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի /ԲԳՀԽ/ խորհրդակցության ժամանակ որոշվել է, որ «Դասախոսական և ուսանողական շարժունության (mobility)» աշխատանքային խումբը գլխավորի ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչը: Սա ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կատարված աշխատանքի գնահատականի արդյունքն է: Մյուս բոլոր աշխատանքային խմբերում ևս ընդգրկվել են ՀՀ կրթության համակարգի փորձառու ներկայացուցիչներ։