
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» (ԱՓՇԱՏԿ) հիմնադրամը հայտարարում է մրցույթ` գնահատման մասնագետի թափուր աշխատանքային տեղի համար:
Պահանջվող մասնագիտական հմտություններն են՝
• բարձրագույն կրթություն (մագիստրոսի աստիճան)
• հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների վարժ իմացություն
• համակարգչային ծրագրերի իմացություն
• աշխատանքային փորձ (առնվազն 1 տարին ցանկալի է). նախընտրելի է կրթության, կրթական ծրագրերի գնահատման ոլորտում
•
Այլ պահանջներ՝
• թիմային աշխատանքի կարողություն
• ինքնուրույն աշխատելու կարողություն
• պատասխանատվության բարձր զգացում
• միջազգային մթնոլորտում աշխատելու կարողություն
Խնդրում ենք ուղարկել Ձեր հարցումներն ու ռեզյումեն (ինքնակենսագրությունը) էլեկտրոնային տարբերակով՝ armenic@cornet.am հասցեով` մինչև 2013թ. հունիսի 15-ը: Հեռախոսային զանգերը խրախուսելի չեն: