Ս․ թ․ մարտի 20-21-ին Վարշավայում տեղի ունեցան «Դասընթացների առցանց կատալոգներ և տվյալների բազաներ` թափանցիկության և ճանաչման համար» (OCTRA-2) Էրասմուս+ ծրագրի հերթական միջոցառումները; Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից միջոցառումներին մասնակցում էին Գայանե Հարությունյանը և Լուսինե Համբարձումյանը:
Մարտի 20-ին տեղի ունցավ գործընկերային հանդիպում նվիրված կրթական ծրագրերին, դասընթացներին, միկրո-որակավորումներին, առցանց կատալոգներին և դրանց կարևորությանը: Հանդիպմանը ներկա էին նաև բուհերի ներկայացուցիչները, ուսանողները և գործատուները, ովքեր ներկայացրեցին իրենց դիրքորոշումը` կարևորելով կրթական դասընթացների վերաբերյալ բուհի կողմից հանրությանը տրամադրվող որակյալ տեղեկատվությունը: Հանդիպումը ավարտվեց պանելային քննարկմամբ նվիրված միկրո-որակավորումներին և դրանց վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովմանը:
Հաջորդ օրը` մարտի 21-ին տեղի ունեցավ ծրագրի կոորդինացիոն հանդիպումը, որի ժամանակ ամփոփվեցին գործընկերային հանդիպման արդյունքները, քննակվեցին ընթացիկ աշխատանքները և հետագա քայլերը: