2024 թվականի մարտի 7-ին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնական գրասենյակում գումարվեց Ճանաչման գլոբալ կոնվեցիայի անդամ պետությունների արտահերթ միջկառավարական նիստը, որին մասնակցում էին 28 անդամ և 74 դիտորդ պետություններ և 17 կազմակերպություններ: Նիստը նշանավորեց բարձրագույն կրթության ոլորտում ՄԱԿ-ի այս առաջին համաշխարհային պայմանագրի ուժի մեջ մտնելու 1 տարին:
Բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման գլոբալ կոնվենցիայի անդամ պետությունները միաձայն ընդունեցին սույն համաշխարհային պայմանագրի միջանկյալ աշխատանքային ծրագիրը՝ պարտավորվելով խթանել միլիոնավոր ուսանողների որակավորումների ճանաչումը, շարժունության, աշխատանքի և միջբուհական համագործակցության նպատակով:
«Գլոբալ կոնվենցիան համաշխարհային մասշտաբով կրթությունը վերափոխելու ուժ ունի: Ճանաչումը պետք է լինի հասանաելի բոլորի համար»,- ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի նախագահ տիկին Սիմոնա-Միրելա Նիկուլեսկուն՝ կոչ անելով ՄԱԿ-ի անդամ երկրներին վավերացնել կոնվենցիան`ապահովելու բոլորի համար որակավորումների արդար, թափանցիկ և ոչ խտրական ճանաչումը:
Աշխատանքային ծրագրի ընդունումը տեղի է ունենում բարձրագույն կրթության անընդհատ բարեփոխումների պայմաններում` որոնք միտված են կրթության մասսայականցմանը և հասանելությանը, դրա դիվերսիֆիկացմանը և թվայնացմանը:
Աշխատանքային ծրագիրը կենտրոնացած է չորս հիմնական ոլորտների վրա՝ Գլոբալ կոնվենցիայի կիրարկման ուղեցույցների մշակում, Գլոբալ կոնվենցիայի և տարածաշրջանային կոնվենցիաների միջև փոխհարաբերություններ, հետազոտություն և կարողությունների զարգացում, ինչպես նաև շահերի պաշտպանություն և հաղորդակցություն: Աշխատանքային ծրագիրը կգործի մինչև հաջորդ միջկառավարական նիստը` 2025 թվականի հունիսը:
Հայաստանը միջկառավարական նիստում ներկայացրել է Ակադեմիական փոխճանաճման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի տնօրեն Գ. Հարությունյանը, ով նաև հանդիսացել է միջանկյան աշխատանքային ծրագրի մշակաման աշխատանքային խմբի անդամ:
Գլոբալ կոնվենցիայի մասնակից պետությունների ճնշող մեծամասնությունը (28-ից 26-ը) նաև հանդիսանում են տարածաշրջանային ճանաչման կոնվենցիաներից մեկի անդամ պետություններ: Նրանք միասին հյուրընկալում են աշխարհի 6,4 միլիոն միջազգային շարժուն ուսանողների մեկ չորրորդին: